Բաժիններ՝

Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դևիդ Բոուին

Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դևիդ Բոուին: Այս մասին իր Twitter-ում հայտնել է նրա որդին՝ կինոռեժիսոր Դանկան Ջոնսը՝ դրանով իսկ հաստատելով գրառումը, որը ավելի վաղ տարածվել էր Դևիդ Բոուի Facebook-յան էջում:

«Դևիդ Բոուին խաղաղ մահացել է այսօր առավոտյան իր ընտանիքի կողմից շրջապատված՝ քաղցկեղի դեմ 18-ամսյա պայքարից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դևիդ Բոուին արժանացել է «Գրեմմիի», Saturn Awards-ի ու այլ հեղինակավոր մրցանակների: Երաժիշտը լայն ճանաչում ստացավ 1960-ականների վերջին Space Oddity կոմպոզիցիայի լույս տեսնելուց հետո, որը դարձավ համաշխարհային ռոքի դասական:

Ընդամենը մի քանի օր առաջ լեգենդար երաժիշտը տոնում էր իր 69-ամյակը, նույն օրը՝ հունվարի 8-ին, տեղի ունեցավ նրա վերջին՝ Blackstar ալբոմի ռելիզը, որը թվով 27-րդն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031