Բաժիններ՝

BP-ն կրճատում է Ադրբեջանում աշխատակիցների թիվը

Բրիտանական նավթ ու գազ արդյունահանող BP ընկերությունը այսօր հայտնել է, որ մոտակա 2 տարում ողջ աշխարհում կրճատելու է շուրջ 4 հազար աշխատատեղ հետախուզության ու արդյունահանման ստորաբաժանումներում:

Ինչպես ասված է ընկերության հայտարարության մեջ, կրճատումները կվերաբերեն նաև Ադրբեջանում ընկերության անձնակազմին: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը:

Ինչպես նշված է BP-ի հայտարարության մեջ, կրճատումները կվերաբերեն Անգոլայում, Ադրբեջանում, Մեքսիկական նեղուցում ու Հյուսիսային ծովում գտնվող ստորաբաժանումներին:

Կրճատումները կվերաբերեն 24 հազար աշխատատեղերից 4 հազարին: Կրճատումներն իրականացվելու են մինչև 2017 թվականի դեկտեմբերը:

Այդ քայլի հիմնական պատճառը նավթի ցածր գներն են, ուժեղ դոլարը, պահուստների ծանրաբեռնվածությունը, որոնք առաջացնում են աշխարհում այդ հումքի նկատմամբ թույլ պահանջարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս