Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան սահել է ձորը

Հունվարի 11-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34RF244 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկեի հատվածից և սահելով (մոտ 20 մ) հայտնել է ձորում, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս