
Դավիթ Ազարյանը` իր և Սիլվա Հակոբյանի բաժանման մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել էր տեղեկատվություն, ըստ որի Սիլվա Հակոբյանը հետ է տվել իր նշանը: Ըստ տվյալ ընթերցողի պնդման՝ երգչուհին վերջին շրջանում չի կրում իր նշանադրության մատանին: Լուրը ճշտելու համար կայքը կապ է հաստատել երգչուհու հոր և պրոդյուսեր՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լուրը:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում երգչուհու նշանածը` պրոդյուսեր Դավիթ Ազարյանը նշել է, որ լուրերը սուտ են, որ ինքն ու Սիլվան չեն բաժանվել:
«Դա ծիծաղելի սուտ է»,- շրջանառվող խոսակցություններին ի պատասխան նշել է Դավիթ Ազարյանը: