
Բաքվում փակվում են հրուշակեղենի խանութները

Դեկտեմբերին բաքվում հրուշակեղենի խանութներում նկատվել էր տեսականու նվազում, իսկ վերջին օրերին դրանք ընդհանրապես փակվում են, հայտնում է haqqin.az-ի թղթակիցը:
Խանութպանները հայտնել են, որ ներկայում շատ դժվար է դարձել խանութ աշխատեցնելը:
«Գները բարձրանում են, վարձակալները գները բարձրացրել են, իսկ ես դեռ պետք է վճարեմ վաճառողին ու հրուշակագործին: Այդ պատճառով էլ որոշել եմ փակել խանութը»,- ասել է խանութպաններից մեկը:
Հրուշակագործների խոսքով՝ խանութների փակման պատճառներից մեկը ներկրվող բաղադրիչների թանկացումն է: