
Քյոլնում հարձակումներ են սկսվել փախստականների վրա

Գերմանական Քյոլնը շարունակում է անհանգիստ մնալ: Կիրակի երեկոյան 7 օտարերկրացի է հարձակման ենթարկվել մի խումբ անհայտ անձանց կողմից:
Քյոլնի ոստիկանության տեղեկություններով՝ 20 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է 6 պակիստանցու վրա կենտրոնական կայարանի մոտակայքում, ավելի ուշ, խմբից անջատված 5 մարդ իրականացրել են հարձակում Սիրիայի քաղաքացու վրա, հայտնում է TASS-ը:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը երիտասարդ փախստականները հարյուրավոր հարձակումներ են իրականացրել՝ թալանելով, բռնաբարելով ու վիրավորելով կանանց:
Ոստիկանությունը ստացել էր ավելի քան 500 հայտարարություն: Դեռևս չկա ստույգ տվյալ օտարերկրացիների վրա հարձակումների փաստի վերաբերյալ: