
Վերականգնվել է երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհին

Ինտենսիվ մաքրման աշխատանքներից հետո, որ սկսվել էին ձնահոսքերի վերացումից հետո, վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում կատարելով Վրաստանի տարածաշրջանային ու ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությանը:
Ձյան ու մերկասառույցի պատճառով արգելվել էր անվաշղթաներով, կիսաանվաշղթաներով ու ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը Արագվիսպիրի-Գուդաուրի-Լարս ավտոմայրուղու Մխցեթ-Ստեփանծմինդա-Լարս հատվածում:
Արագվիսպիրի-Գուդաուրի ու Կոբի-Լարս հատվածներում երթևեկությունը ներկայում ազատ է: