Բաժիններ՝

Իրանը թույլ չի տա Էր-Ռիադի գործողություններին ազդել Սիրիայի իրավիճակի վրա. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե իր երկիրը թույլ չի տա Սաուդյան Արաբիայի գործողություններին ազդել Սիրիայում ճգնաժամի կարգավորման գործընթացի վրա:

Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունվարի 2-ին թագավորության ներքին գործերի նախարարությունը հայտարարեց 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին, որոնց թվում՝ շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրին:

Զարիֆի խոսքով՝Սաուդյան Արաբիան սրում է լարվածությունը, որ բացասաբար ազդի սիրիական ճգնաժամի վրա:

«Իրանը միշտ պատասխանատու ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել տարածաշրջանային ճգնաժամերում, մենք թույլ չենք տա Սաուդյան Արաբիայի գործողություններին բացասաբար ազդել սիրիական խնդրի վրա»,- Իրանի արտգործնախարարի խոսքերը մեջբերել է իրանական Mehr գործակալությունը:

«Մենք գնահատում ենք Իրանի կառուցողական ու դրական ներդրումը սիրիական ճգնաժամի որոշման հարցում»,- իր հերթին հավելել է Միստուրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031