Թուրքական բանակը տասնյակ քուրդ զինյալների է սպանել
Թուրքական իրավապահ մարմինները հայտարարել են նվազագույնը 32 քուրդ զինյալի ոչնչացման մասին երկրի հարավ-արևելքում անցկացված ուժային օպերացիայի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ բախումները տեղի են ունեցել նախօրեին Իրաքի ու Սիրիայի սահմանների մերձակայքում, կիրակի օրը՝ նաև Վան քաղաքում:
Հատուկ օպերացիայի ժամանակ սպանվել է նաև 1 թուրք ոստիկան, ևս 2-ն ստացել են վնասվածքներ, ասվում է Թուրքիայի անվտանգության ուժերի հայտարարության մեջ: