Ցուկերբերգը որոշել է ստեղծել արհեստական ինտելեկտ` կենցաղային օգնության համար
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նախատեսում է 2016թ.-ին ստեղծել արհեստական ինտելեկտ` կենցաղային օգնության համար:
«Իմ անձնական մարտահրավերը 2016թ.-ին լինելու է արհեստական ինտելեկտի ստեղծումը` տունը և աշխատավայրը վերահսկելու համար»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է Ցուկերբերգը:
Արհեստական ինտելեկտի ստեղծումը Ցուկերբերգը պլանավորում է սկսել այս ոլորտում տեխնոլոգիաների գրանցած հաջողությունների ուսումնասիրմամբ:
«Հետո ես կսկսեմ սովորեցնել նրան ճանաչել իմ ձայնը` տանն ամեն ինչ վերահսկելու համար»,- հաղորդել է Facebook-ի հիմնադիրը:
Արհեստական ինտելեկտը նաև պետք է օգնի Ցուկերբերգին ծառայությունների և նոր նախագծերի զարգացման մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը