Իրաքում սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդի տեղակալ Նասր ալ-Ուբայդին
ԴԱԻՇ-ի առաջնորդի երկրորդ տեղակալ Նասր ալ-Ուբայդին սպանվել է Իրաքի Անբար նահանգի օդային օպերացիայի արդյունքում, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Տակֆիրիստների (արմատական իսլամական գաղափարախոսության հետևորդ) առաջնորդի ոչնչացումը հաստատել է նաև Իրաքի պաշտպանության նախարարությունը:
Նասր ալ-Ուբայդին հայտնի է նրանով, որ Սադամ Հուսեյնի օրոք եղել է Իրաքի հանրապետական գվարդիայի փոխգնդապետ: 2011 թվականին նա կալանավորվել էր, սակայն 1 տարի անց ազատ էր արձակվել: Ալ-Ուբայդին համաներման էր արժանացել Սադամ Հուսեյնի սպաների հետ:
Ավելի ուշ նա ուղևորվել էր Սիրիա ու իր համախոհների հետ սկսել գլխավորել ԴԱԻՇ-ը: 2014-ին նա Իրաք էր վերադարձել այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորման զորամիավորման անդամները գրավել էին երկրի որոշ շրջաններ: