 
                        «Բարսելոնան» արտահերթ պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել
 
                                    «Բարսելոնան» հանդես է եկել արտահերթ պաշտոնական հայտարարությամբ: Խոսքը վերաբերում է թիմի պաշտպան Դանիել Ալվեսին: Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանը ԶԼՄ-ներն անվանել էր աղբ:
Պաշտոնական հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Դանիել Ալվեսն Insagram սոցիալական կայքի իր էջում շատ քննադատական է արտահայտվել ԶԼՄ-ների հասցեին՝ օգատործելով մի քանի էքսպրեսիվ արտահայտություններ:
Մեր խաղացողն ունի իրավունք ազատորեն հայտնելու իր կարծիքը, սակայն ակումբն անհրաժեշտ է համարում նշել, որ համակարծիք չէ նրա հետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսպանիայի մարզական լրագրողների ասոցիացիան ցանկություն է հայտնել դատարան դիմել և իրավական պատասխանատվության ենթարկել Ալվեսին, «Բարսելոնան» հայտարարում է.
1. Ակումբն Ալվեսին կցուցաբերի իրավաբանական աջակցություն, որի շնորհիվ նա կարողանա բողոքարկել հնարավոր պատիժները:
2. Ակումբը շատ լավ գիտակցում է, որ լրագրողների ասոցիացիան ներկայացրել է բողոք միայն ֆուտբոլիստների իմիջը սևացնելու համար:
3. «Բարսելոնան» AEPD-ին առաջարկում է հասարակայնորեն բացատրել իր գործողությունները, որոնք կատարվելու են այս գործով, և դրանք համեմատել այլ մարզաձևերում նմանատիպ իրավիճակների հետ»:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        