Բաժիններ՝

Ֆիլադելֆիայում ԴԱԻՇ-ի համակիրը ոստիկանի է գնդակահարել

ԴԱԻՇ-ի համակիրը կրակ է բացել Ֆիլադելֆիայում ոստիկանության աշխատակցի ուղղությամբ: Տղամարդը մոտ 13 կրակոց է արձակել, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ ոստիկանը պատասխան կրակ է բացել ու կարողացել է վիրավորել հարձակվողին, սակայն ինքն էլ ստացել է հրազենային 3 վիրավորում, հայտնում է korrespondent.net-ը:

Կատարվածից հետո հարձակվողին ձերբակալել են: Վերջինս Ֆիլադելֆիայի բնակիչ Էդվարդ Արչերն է, ով ոստիկանությունում հայտարարել է, թե իր հավատարմությունն է հայտնել ԴԱԻՇ-ի զինյալներին:

Ներկայում գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Տուժած ոստիկանը գտնվում է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031