Գերմանիան սկսել է օդային օպերացիաները Սիրիայում ու Իրաքում
Գերմանական ավիացիան ռազմական օպերացիա է սկսել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Spiegel-ը, հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունի
Երկու Tornado կործանիչները դուրս են եկել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից ու երկուսուկես ժամ գտնվել Սիրիայի ու Իրաքի օդային տիրույթում:
Դեկտեմբերին հետախույզ-ինքնաթիռները թեսթավորում էին անցում, հունվարից դրանք նախատեսվում էր օգտագործել Սիրիայում օդային հետախուզությունում:
Նշվում է, որ կործանիչներն օրական կիրականացնեն 1-ական թռիչք, իսկ հետո թռիչքների հաճախականությունը կմեծացվի:
Բեռլինի՝ իր կործանիչները Սիրիա ու Իրաք ուղարկելու որոշման վրա ազդել էին Փարիզի ահաբեկչությունները:
Փարիզյան ահաբեկչություններից հետո Ֆրանսիան մեծացրել էր ԴԱԻՇ-ի դիրքերին ուղղված ավիահարվածները: