Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ստանձնել է Կահիրեում հյուրանոցի ու ավտոբուսի վրա հարձակումների պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Եգիպտոսի մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի ու հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ մոտոցիկլետով 2 անհայտ անձ կրակ էր բացել Կահիրեի բուրգերի հարևանությամբ գտնվող Էլ-Գիզա շրջանում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի ու հյուրանոցի ուղղությամբ: Հյուրանոցի անվտանգությունը պատասխան կրակ էր բացել: Հարձակման հետևանքով ոչ ոք չէր տուժել:
Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում կատարելով Amaq գործակալությանը, «հարձակման նպատակը եղել են իսրայելցի զբոսաշրջիկները»:

Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հարձակման թիրախը եղել են երկրի անվտանգության ծառայությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031