Նավթը դարձյալ էժանանում է. Brent-ը նվազել է 34 դոլարից
Այսօր Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում էժանացել են մինչև 1 բարելի դիմաց 33.76 դոլար, հայտնում է korrespondent.net-ը:
Ընդ որում՝ Brent ապրանքանիշի նավթի գինը ուրբաթօրյա աճուրդի ժամանակ նվազել է՝ 1 բարելի դիմաց հասնելով 33,73 դոլարի:
Դա տեղի է ունեցել այսօր նավթի գների 2,5%-անոց աննշան աճից հետո: Այսօր առավոտյան Brent-ն արժեր 34,60 դոլար: