Բաժիններ՝

Օբամեյանգը՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստների անունները:

Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գաբոնի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցին քվեարկության արդյունքում 143 միավոր է ստացել:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն՝ 136 միավոր, իսկ եռյակը եզրափակել է «Սուոնսիի» ներկայացուցիչ Անդրե Այուն՝ 112:
Հայտնի է դարձել նաև տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը: Հաղթող է ճանաչվել Նիգերիայի Մ-17 հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհեն: Աֆրիկայում հանդես եկող լավագույն խաղացող է դարձել Տանզանիան ներկայացնող Մբվենգա Սամատան:

Տարվա մարզչի մրցանակին է արժանացել Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Էրվե Ռենարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս