Իրանն արգելել է Սաուդյան Արաբիա հաջը. CNN
Իրանն արգելել է իր քաղաքացիներին ուխտագնացություն կատարել Մեքքա և Մեդինա, որոնք գտնվում են Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ արգելքը կարող է ֆինանսական առումով բացասաբար ազդել սաուդցիների եկամուտների վրա:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան ամեն տարի ուխտագնացությունից ստանում է գրեթե 18 մլրդ դոլարի եկամուտ, ընդ որում, իրանցիները կրոնական զբոսաշրջության խոշորագույն խմբերից են:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամեն տարի Սաուդյան Արաբիայում գտնվող մուսուլմանական սրբավայրեր հաջ են իրականացնում մոտ 600 հազար իրանցիներ:
Բացի հաջի արգելքից՝ Թեհրանն արգելել է Արաբիայից ապրանքների ներկրումը: Այդ գործողությունները դարձան պատասխան Եմենում Իրաանի դեսպանությանը իբր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հասցված հարվածների ու դիվանագիտական հարաբերությունների խզման:
Հիշեցնենք, որ երկու երկրների հակամարտությունը ծագեց այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան գլխատեց 47 մարդու, այդ թվում՝ շիա հայտնի քարոզիչ Նիմր ալ-Նիմրին:
Դա բողոքի ակցիաներ էր առաջացրել տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Իրանում: