
«Ալ-Քաիդա Մագրիբան» սպառնում է պայթյուններ իրականացնել Իսպանիայում ու Իտալիայում

«Ալ-Քաիդան» իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Իսպանիայում ու Իտալիայում:
13 րոպե տևողություն ունեցող հոլովակում ցուցադրված են կադրեր զինյալների գործողություններից, ինչպես նաև Իսպանիայի քաղաքացու ելույթը, որը պատերազմում է Մալիում գործող ծայրահեղական խմբավորման կազմում:
«Այսօր նրանք մեր հողում են, սակայն Բարձրյալի թողտվությամբ կգա օրը, երբ մենք կկարողանանք նրանց սպանել Նեապոլում, Հռոմում, Մադրիդում ու պայթյուններ իրականացնել»,- ահաբեկիչների խոսքերը մեջբերում է Europa Press գործակալությունը: