Բաժիններ՝

Կոսմետոլոգի խորհուրդը կանանց

Տարիքային փոփոխությունները կանանց մոտ նախ և առաջ՝ նշմարվում են դեմքի մաշկի վրա: Առաջին իսկ նշանները նկատելով՝ կանայք սկսում են ակտիվ պայքարել դրանց դեմ: Այդ պատճառով կանայք դիմում են կոսմետոլոգիական կենտրոններին և հսկայական կարողություն են ծախսում դեմքի մաշկի երիտասարդացման վրա: Հիմնական հայտնի մեթոդներից է բոտեքսը, կամ ավելի վատ՝ պլաստիկ վիրահատությունը:

Interesbook կայքը ներկայացնում է բնական միջոց, որը կօգնի երիտասարդացնել մաշկը՝ առանց հսկայական կարողություն ծախսելու: Այս միջոցն օգնում է ազատվել անհարթություններից և մանր կնճիռներից:

Բաղադրություն

  • 1-1.5 ճ/գ կարտոֆիլի օսլա
  • 5 ճ/գ գազարի հյութ
  • 1 ճ/գ թթվասեր
  • Ջուր

Օսլան խառնեք 0.5 բաժակ ջրում: Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ, վրան ավելացրեք 0.5լ եռացրած ջուր և եփեք մինչև խյուսանման զանգված ստանալը: Ապա ավելացրեք գազարի հյութն ու թթվասերը: Ամբողջը լավ խառնեք և թողեք սառչի: Խառնուրդը հաստ շերտով քսեք դեմքին և թողեք մնա 20-25 րոպե:

Ապա տաք ջրով մաքրեք դեմքն ու խոնավեցնող քսուք քսեք: 3 օր շարունակ ամեն երեկո դրեք դիմակը: Պրոցեդուրան պետք է կրկնել 2 շաբաթը մեկ անգամ:

Դիմակն օգտագործելուց հետո կզգաք, որ ձեր դեմքը փափկել և նրբացել է: Կնկատեք նաև, որ ավելի սնուցված և առողջ տեսք է ստացել դեմքի մաշկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս