Ինչպես կանխել դեմքի անժամանակ ծերացումը
Քթի մերսում
Երկու ձեռքերի միջին մատներով և մատնեմատերով 3-4 անգամ արդուկել քիթը` քթարմատից մինչեւ ծայրը (սկզբում` մեջտեղում, իսկ հետո` կողքից), հետո` 3-4 անգամ` հակառակ ուղղությամբ։
Այտերի մերսում
Մատներով հպվել կզակի մեջտեղի մասին եւ կատարել հարթեցնող շարժումներ ականջի ներքին ծայրի ուղղությամբ։ Հետո նույն շարժումները կատարել շուրթերի անկյունից դեպի ականջի մեջտեղի մասը, եւ քթանցքներից մինչեւ ականջի վերին մասը։ Կրկնել 3-4 անգամ։
Շուրթերի մերսում
Շուրթերը բացել «օ» հնչյունն արտաբերելու ձեւով։ Մատների ծայրերով կատարել հարթեցնող շրջանաձեւ շարժումներ շուրթերի անկյուններից մինչեւ քթանցքները։ Կրկնել 5-6 անգամ։
Պարանոցի մերսում
Պարանոցը հարթեցնել ներքեւից վերեւ, ձախ ձեռքով` աջ մասը, իսկ աջ ձեռքով` ձախ մասը։ Պարանոցի մեջտեղի մասը չի կարելի շփել, կարող է առաջացնել վահանաձեւ գեղձի գրգռում։ Շաբաթը մեկ անգամ խորհուրդ է տրվում տաք եւ սառը ջրով հաջորդաբար թրջոցներ դնել (վերջինը պետք է լինի տաք թրջոցը), իսկ հետո` սնուցող կամ վիտամինային դիմակ։ Դիմակը դեմքին պահում են 30 րոպե։ Այն հանելուց հետո սառը ջրով դեմքը ողողել եւ քսուք քսել։ Լավ է օգտագործել կաթնաբանջարեղենային սնունդ։ Պետք չէ օգտագործել ալյուրի, քաղցր եւ ճարպոտ կերակուրներ։ Խուսափեք ծխելուց եւ սպիրտի օգտագործումից, հաճախ եղեք մաքուր օդում։