
Պատահարներ Գյումրիում. կան տուժածներ

Հունվարի 1-ին, ժամը 06.20-ի սահմաններում, «Մերսեդես Բռաբուս» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 65 հասցեի մոտ բախվել է գետնանցումի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 1-ին, ժամը 12.30-ին սահմաններում, «Մերսեդես E 300» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մ. Խորենացու թիվ 41 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2-րդ դպրոցի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: