Բաժիններ՝

Դավութօղլուն պատմել է, թե ինչպես են ռուսական պատժամիջոցներից պաշտպանելու տուրիզմը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է այն միջոցառումների մասին, որոնք պետք է աջակցեն զբոսաշրջային ոլորտը Ռուսաստանի կողմից սահմանած պատժամիջոցներից հետո:

«Մենք միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանի հետ լարվածությունը բացասաբար չազդի մեր զբոսաշրջային բիզնեսի վրա: 2015 թվականի փետրվարից մենք սկսել էինք աջակցություն ցուցաբերել զբոսաշրջային ընկերություններին, որոնք աշխատում են ԱՊՀ 8 երկրի հետ: Այսօր մենք ընդլայնում ենք այդ միջոցառումները, հիմա դրանք տարածվում են 27 երկրի վրա: Բացի այդ՝ զբոսաշրջիկներով ամեն չարտերային թռիչքի համար մենք վճարում էինք 6 հազարական դոլար ապրիլ-մայիսին: Դա կտարածենք ապրիլ-մայիսին բոլոր երկրների վրա»,- Դավութօղլուի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Այս տարվա առաջին 10 ամիսներին Թուրքիա՝ որպես զբոսաշրջիկ, այցելել են ամենից շատ Գերմանիայից (15,56%), Ռուսաստանից (10,70%) ու Մեծ Բրիտանիայից (7,33%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս