
Հոլիվուդյան նշանավոր դերասան Մայք Քոննորսի` Գրիգոր Օհանյանի Սուրբ Ծննդյան ողջույնը

1950-70 թվականներին աշխարհում մեծ հռչակ ունեցած հոլիվուդյան դերասան Մայք Քոննորսը նույն ինքը հայազգի Գրիգոր Օհանյանն է, ով 1969-ին ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը` կրկնապատկվելով իր հռչակը:
1982 թվականին ամերիկյան հեռուստատեսությունները սփռեցին Մայք Քոննորսի Սուրբ Ծննդյան շնորհավորանքը, որում նա նշում է հայ ժողովրդի Սուրբ Ծննդյան տոնակատարության առանձնահատկության մասին:
Այսօր` ԱՄՆ-ում, Սուրբ Ծննդյան օրվա առթիվ, հեռուստատեսություններով, բազմաթիվ նշանավոր մարդկանց շնորհավորանքների կողքին հնչել է նաև Մայք Քոննորսի` 1980-ականների շնորհավորանքը: