Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Բորուսիայի» հետ պայմանագրի երկարաձգմանը

Ըստ Bild-ը տեղեկության՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է այն բանին, որպեսզի երկարաձգի պայմանագիրն իր այժմյան թիմի հետ:

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը բանակցություններ է վարում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Կողմերի մոտ ի սկզբանե ոչ մի տարաձայնություններ չկան` կապված երկարաձգման պայմանների հետ:

Մխիթարյանը նախորդ ձմռանը և ամռանը կասկածում էր, թե արդյո՞ք արժե շարունակել կարիերան Դորտմունդի «Բորուսիայում»: Սակայն նա մնաց, և դրանում քիչ դերակատարություն չունեցավ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով գլխավորեց թիմը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո: Տուխելն իր վստահությունն է արտահայտել Մխիթարյանին, ինչը հոգեբանական պլանում շատ կարևոր դարձավ ֆուտբոլիստի համար:

Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2017թ.: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍԺ»-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031