
ԱՄՆ-ում ձերբակալել են 180 կգ-անոց մորուքավոր կնոջ՝ անցորդի վրա դանակով հարձակվելու համար

ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի մորուքավոր կնոջ, ով դանակը ձեռքին հարձակվել է անցորդի վրա, գրում է The San Diego Union-Tribune-ը:
39-ամյա տղամարդը քայլել է փողոցով ու մոտեցել մի խումբ մարդկանց՝ խնդրելով իրեն ծխախոտ հյուրասիրել: Դրանից հետո կինը մոտեցել ու դանակով հարվածել է տղամարդու վզին: Տղամարդը հոսպիտալացվել է, նշվում է, որ նրա վնասվածքները չեն սպառնում նրա կյանքին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կինը ձերբակալվել է: Դա եղել է սպիտակամորթ կին՝ 180 կգ կշռող մորուքով: