Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը թույլատրել է հանել անհավատ պատանդների օրգանները

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման անդամները թույլատրել են պատանդների օրգանները հանել՝ փոխպատվաստման նպատակով: Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ:

Նշվում է, որ այն հայտնաբերել են ամերիկյան հատուկ ջոկատայինները արևելյան Սիրիայում 2015 թվականի մայիսին օպերացիաներից մեկի ժամանակ: Փաստաթղթում ասվում է, որ «ուրացողի» կյանքը կարող է խլվել ու նրա օրգանները կարող են հանվել անպատիժ, եթե դրանք կարող են փրկել մուսուլմանի կյանքը: Նույնը վերաբերում է նաև պատանդների օրգանները հանելուն, եթե այն անգամ կհանգեցնի նրա մահվանը:

Ինչպես ընդգծում է Reuters-ը, այս փաստաթուղթը չի ապացուցում փաստը, թե ԴԱԻՇ-ը զբաղվում է պատանդների օրգանների վաճառքով:

Դա ԴԱԻՇ-ի միակ սարսափելի ֆեթվան (կրոնական օրենք) չէ, որը հայտնաբերվել է ահաբեկիչների տարածքում: Փաստաթղթերից մեկում անգամ նկարագրված են կանոններ, որոնց պետք է հետևի զինյալը պատանդ կնոջը բռնաբարելու ժամանակ: Այնտեղ նշված է, թե որ դեպքերում ու ինչ պայմաններում է դա թույլատրվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս