
10 տարում Լատինական Ամերիկայում սպանված լրագրողների թիվն ավելացել է 60%-ով

2015թ. Լատինական Ամերիկայում մարդասպանները սպանել են 43 լրագրողի: Վերջին 10 տարում հանցագործությունների թիվը ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ, որը կատարվել է Լատինական Ամերիկայում, ավելացել է 60 տոկոսով:
Վիճակագրական տվյալները, հղում կատարելով Լրագրողների լատինամերիկյան ֆեդերացիային, ներկայացնում է Telesur TV-ն:
14 սպանություններով «սև ցուցակը» վերջին 12 ամսում գլխավորում է Մեքսիկան: Այդ երկրում անցած 10 տարում սպանվել է 123 լրագրող:
Մի քիչ ավելի լավ է վիճակը Հոնդուրասում՝ այնտեղ 2015թ. բռնի կերպով մահացել է 10 լրագրող: 10-ամյա կտրվածքով երկրում գրանցվել է ԶԼՄ-ների աշխատակիցներիսպանության 53 դեպք:
Բրազիլիայուիմ այս տարի սպանվել է 8 լրագրող, Կոլումբիայում՝ 5, Գվատեմալայում՝ 3: Բացի այդ, 1-ական թղթակից է սպանվել Հայիթիում, Պարագվայում ու Դոմինիկյան Հանրապետությունում:
Հարկ է նշել, որ չնայած հանցագործությունների բարձր մակարդակին, ցուցակից բացակայում են Վենեսուելան, Արգենտինան, Էկվադորը, որոնք հաճախ են մեղադրվում ԶԼՄ-ների անվտանգությունը չապահովելու մեջ: