Բաժիններ՝

Լուի Վան Գալը չի հասկանում անգլիական ֆուտբոլ, նա հարմար մարզիչ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1993 և 1994թթ. չեմպիոն, ակումբի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսն իր կարծիքն է արտահայտել, որ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը համապատասխան թեկնածու չէ «կարմիր սատանաների» մարզչի համար:

«Ես հիասթափված եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղով: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակ մենք ավելի հարձակողական ֆուտբոլ էինք խաղում և գործում էինք 4-4-2 սխեմայով:

Վան Գալը ֆուտբոլի մասին այլ պատկերացում ունի, նա հարմար մարզիչ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Կարծում եմ՝ նա չի հասկանում անգլիական ֆուտբոլ:

Թիմին պետք են լիդերներ, ինչպիսին էին Բրայան Ռոբսոնը, Ռոյ Քինը, Պետեր Շմեյխելը, ովքեր կարող են ճիշտ ժամանակին ուղղություն ցույց տալ և ցուցաբերել առաջնորդական որակներ:

Վան Գալին այս ամենը պետք չէ. ապացույցը սարսափելի արդյունքներն են: Չնայած այս ամենին, նա պետք է աշխատի մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ հետո ակումբի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի»,- ասել է Կանչելսկիսը Reuters-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գանուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս