
«Ռեալի» երկրպագուները նախընտրում են Զիդանին

Իսպանական Marca-ն հարցում է կատարել իր ընթերցողների շրջանակում, որպեսզի պարզի նրանց կարծիքն այն մասին, թե ով պետք է գլխավորի Մադրիդի «Ռեալը», եթե այդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը հեռացվի իր պաշտոնից: Ֆուտբոլի սիրահարներին առաջարկվել է ընտրություն կատարել «Ռեալի» և «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյի, «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի ակադեմիայի տնօրեն Վիկտոր Ֆերնանդեսի միջև:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուները նախընտրությունը տալիս են Զիդանին: Զինեդին Զիդանը հավաքել է ձայների 53 տոկոսը: Երկրորդը եղել է պորտուգալացի մասնագետը, ով ստացել է ձայների 31 տոկոսը: Ինչ վերաբերում է Ֆերնանդեսին, ապա նրա օգտին քվեարկել է երկրպագուների 16 տոկոսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ օրերս Բենիտեսը կարող է հեռացվել իր պաշտոնից: Թիմի ֆուտբոլիստներն այլևս չեն ցանկանում աշխատել այդ մասնագետի ղեկավարությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը