«Մինչև մարզպետը հիմնավորում չներկայացնի, սա չենք ստորագրելու, նաև պիտի բացատրություն տա, թե ինչի՞ համար է այդքան ծախսվել». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց նախագիծ, որով առաջարկվում է հայտարարված մրցույթների արդյունքում տնտեսված 8.4 մլն դրամը ուղղել Արմավիրի մարզպետարանի՝ էլեկտրաէներգիայի ձևավորված պարտքի մարմանը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ ամռան ամիսներին նորմայից ավելի շատ օդորակիչներ են օգտագործվել:

«Սա չեմ ստորագրելու, մինչև հիմնավորումը չլինի, ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են: Ինչի՞ համար են օգտագործել, պիտի հիմնավորի 500 հազար դրամ չէ, 300 հազար դրամ չէ, 7մլն 700 հազար դրամ է: Եթե տնտեսված փող կա, չի նշանակում՝ մենք պետք է այդ փողերը բաժնենք այս կամ այն կողմ, պիտի հիմնավորում լինի: Մինչև հիմնավորում չներկայացնի մարզպետը, սա չենք ստորագրելու և նաև պիտի բացատրություն տա, թե ինչի՞ համար է այդքան ծախսվել, ուրիշ մարզպետարաններում, նախարարություններում չկա՞ն»,- արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս