
Ինչպես է սովորական բրազիլուհին դիմահարդարման օգնությամբ վերածվում տիկնիկի

Անդրեսա Դամիանի անունով բրազիլուհին պատմել է մարդկանց ռեակցիայի մասին իր «տիկնիկային» արտաքինի հանդեպ, հայտնում է The Daily Mail-ը:
23-ամյա աղջիկը պնդում է, որ չի դիմել պլաստիկ վիրահատությունների, թեև նրա գոտկատեղն ընդամենը 50 սմ է: Անցորդները նրան վիրավորում են՝ ասելով՝ Բարբի, ու նաև վիրավորում են, թե ինչ է արել սեփական մարմինը, իսկ լսելով Դամիանիի բացատրությունները՝ հայտարարում են, թե նա խաբեբա է:
«Մարդիկ չեն հավատում ինձ, երբ ես պատմում եմ, թե ոչ մի վիրահատություն չեմ արել: Իմ բարակ գոտկատեղի պատճառով նրանք մտածում են, թե ես քաղցած եմ մնում, բոլորին խաբում եմ: Ինձ նաև ասում են, թե իմ դեմքին նայելը զզվելի է»,- պատմում է Անդրեսան:
Աղջիկը տիկնիկային նմանություն է ստանում միայն դիմահարդարման միջոցով: Սովորական կյանքում նա միանգամայն այլ տեսք ունի:
Աղջիկը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է վերածվում տիկնիկի: Այդկերպ նա ցանկանում է ցույց տալ, որ ցանկացած կազմվածքի աղջիկ կարող է գտնել իր կերպարը ու այն հեշտորեն կյանքի կոչել: