Էներգիա հաղորդեք օրգանիզմին, կորցրեք ավելորդ կիլոգրամները

Շատերի մոտ լինում է զգացողություն, որ առավոտյան արթնանալուց հետո հոգնածություն են զգացել, ինչը տեղի է ունենում օրգանիզմի հյուծվածության պատճառով: Արդյունքում՝ շատերն առանց մեկ բաժակ առավոտյան սուրճի չեն կարողանում սկսել օրը:

Առավոտյան օրգանիզմում թթվայնությունը բարձր է, ինչը շատ նորմալ է: Սա տեղի է ունենում գիշերը, երբ մեր օրգանիզմը թթուներ է արտազատում դեպի մեր օրգանիզմ: Սա պատճառներից մեկն է, թե ինչու է օրգանիզմը հոգնածություն զգում:

Հակառակը, հարկավոր է օրը սկսել՝ օրգանիզմը ալկալիներով սնուցելով:

Անկասկած, չափազանց կարևոր է ալկալիներով հարուստ ըմպելիք խմել առավոտյան, որպեսզի կարգավորվի օրգանիզմի pH բալանսը: Այնուամենայնիվ, ըստ healthyfoodhouse.com-ի՝ մեծ չափաբաժինը կարևոր չէ:

Մարսողությունը լավացնող միջոց

Օրգանիզմը պատրաստելու համար պետք է կարգավորել մարսողական համակարգն առավոտյան: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք հրաշք ըմպելիք, որը կօգնի այս հարցում:

Բաղադրություն

  • 14 մլ կիտրոնի հյութ
  • 14 մլ խնձորի քացախ
  • Մի պտղունց աղացած կոճապղպեղ

Բոլոր երեք բաղադրիչները լավացնում են մարսողական համակարգը: Ամբողջը խառնեք մի փոքր ջրով և խմեք:

Նյութափոխանակությունը լավացնող միջոց

Կարող եք համոզած լինել, որ հետևյալ բաղադրիչներն իջեցնում են օրգանիզմի թթվայնությունը, սակայն դրանք նաև ալկալիներով են սնուցում այն:

Բաղադրություն

  • 14 մլ խնձորի քացախ
  • 14 մլ կիտրոնի հյութ
  • Մի պտղունց կայենյան պղպեղ

Ամբողջը խառնեք և խմեք առավոտյան, կարող եք ջուր ավելացնել բաղադրությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս