Բաժիններ՝

Ավանդների փոխհատուցման ընթացակարգերը փոխվում են

Հայաստանում ֆիզիկական ավանդների փոխհատուցման ընթացակարգերը փոխվում են: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրնագիծը և հարակից նախագծերը:

«Մեր ընթացակարգերը բավական երկար են: Դեպքը պատահելուց հետո, Աստված չանի, մինչև 1 տարի կարող է տևել մինչև քաղաքացին իր դեպոզիտը կարող է հետ ստանալ: Մենք այդ ժամկետը էապես կրճատում ենք, մինչև 7 օր ենք դարձնում: Նաև տարբեր սահմանափակումներ կան, որ ուզում ենք վերացնել»,- ասաց Ն.Երիցյանը:

Նա նշեց, որ երկարացվում է նաև փոխհատուցման համար դիմելու ժամկետը և ներկայիս մինչև 1 տարվա փոխարեն քաղաքացին կարող է մինչև 3 տարվա ընթացքում դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս