
Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը

Եվրոպական հանձնաժողովն այսօր դրական գնահատական է տվել Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նոր հաշվետվությունում, որը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում:
«Այդ գնահատականի հիման վրա ու պարտավորությունների կատարման, ինչպես նաև հաշվի առնելով մշտական մոնիթորինգի ու հաշվետվության արդյունքները, որն իրականացվել է վիզային ազատականացման մասին ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև 2008թ. երկխոսության գործարկումից ի վեր, հանձնաժողովը կարծում է, որ Ուկրաինան իրականացնում է բոլոր չափորոշիչները, որ սահմանված են Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի չորս բլոկներում»,- ասած է Եվրահանձնաժողովի հաշվետվության մեջ:
Եվրահանձնաժողովի հաշվետվությունը կուղարկվի Եվրոպայի խորհուրդ ու Եվրոպական խորհրդարան, ինչից հետո այդ փաստաթղթի հիման վրա տվյալ օրգանները պետք է հաստատեն Ուկրաինայի հետ վիզային ազատականացման ռեժիմի մասին որոշումը: