
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ստուգումներ է իրականացնում թուրքական բանկերում

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ներխուժել են Ռուսաստանում գործող թուրքական 4 բանկեր, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ Ռուսաստանում գործում են թուրքական Ziraat Bankası-ի մասնաճյուղը, Garanti Bankası-ի Garanti Bank Moskva մասնաճյուղը, İş Bank-ը՝ İş Bankası-ի ներկայացուցիչը, որը ձեռք էր բերել ռուսական «Սոֆյա» բանկը, Fiba Holding-ի Gredit Europe մասնաճյուղը, Yapı kredi-ն ու ռուսական «Խնայբանկի» հիմնական մասնակից Deniz Bankası-ն:
Ինչպես հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից, օպերացիայի հիմնական նպատակն է հայտնաբերել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող քաղաքացու փողերի լվացման փաստը: