Բաժիններ՝

Եթե Գվարդիոլան գլխավորի «Չելսին», ապա կպահանջի ակումբից ձեռք բերել 10 նոր ֆուտբոլիստ

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Չելսին» կոնտակտի մեջ է մտել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նրա հնարավոր նշանակման կապակցությամբ:

Գվարդիոլային մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ մարզիչը դժգոհ է «Չելսիի» այժմյան կազմից: Այն դեպքում, եթե նա համաձայնի ամռանը գլխավորել «Չելսին», ապա կպահանջի ձեռք բերել նոր ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ժոզե Մոուրինիոն հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» մինչև մրցաշրջանի ավարտը կգլխավորի Գուս Հիդդինգը:

Pep1

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031