Բաժիններ՝

Գուս Հիդդինգը կգլխավորի «Չելսին»` մինչև մրցաշրջանի ավարտը

The Telegraph-ը հաղորդում է այն մասին, որ «Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ կդառնա Գուս Հիդդինգը:

Ըստ պարբերականի տեղեկության, գործարքն արդեն համաձայնեցված է, և հոլանդացին կգլխավորի լոնդոնյան ակումբը` մինչև մրցաշրջանի ավարտը:

Արդեն այսօր հոլանդացին կանցկացնի իր առաջին մարզումը «Չելսիի» ֆուտբոլիստների հետ` նախապատրաստելով նրանց «Սանդերլենդի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ժոզե Մոուրինիոն հեռացվել է «Չելսիից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս