Բաժիններ՝

Երկարաժամկետ հեռանկարում «Չելսիի» մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը Դիեգո Սիմեոնեն է

Երկարաժամկետ հեռանկարում «Չելսիի» մարզչի գլխավոր հավակնորդն է հանդիսանում «Ատլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն:

The Times-ի լրագրող Ռորի Սմիթի տեղեկությամբ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի համար պայքարում ֆավորիտը հանդիսանում է Դիեգո Սիմեոնեն:

Ընդ որում, որպեսզի Սիմեոնեն ազատվի «Ատլետիկոյի» առաջ ունեցած կոնկրետ պարտականություններից, «Չելսին» ստիպված կլինի վճարել 15 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ «Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, արդեն նշանակվել է Գուս Հիդդինգը:

Հինգշաբթի Ժոզե Մոուրինիոն հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031