Բաժիններ՝

Մոուրինիոն չի վերադառնա «Ռեալ Մադրիդ»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ իր մտքով անգամ չի անցել վերադարձնել Ժոզե Մոուրինիոյին:

«Ես ապագան գուշակելու կարողություն չունեմ, սակայն առաջիկայում Մոուրինիոն չի վերադառնա «Ռեալ»։ Բենիտեսը կարող է լուծել ներկա խնդիրները։ Զիդանն օգնում է նրան, նա արագ է ամեն ինչ սովորում, սակայն, կրկնվում եմ՝ Բենիտեսն է մեր գլխավոր մարզիչը։

Ռաֆային ժամանակ է պետք: Նրա և ֆուտբոլիստների միջև լարվածությունները հորինել է մամուլը»,- նշել է Պերեսը։

Հիշեցնենք, որ Մոուրինիոն դեկտեմբերի 17-ին պաշտոնանկ էր արվել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031