Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի ամենաազնիվ մարզիկ

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճել է «Best Play True Athlete» կոչումը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովը 2015 թվականի ամենաազնիվ մարզիկ է ճանաչել ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 2015 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկների շարքում ամենաշատն է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օրը մեկ անգամ: Թեկնածուների թվում են եղել նաև ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը և ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Պարգևատրությունը կայացել է Գյումրիում հակադոպինգային կրթական-սոցիալական սեմինարի շրջանակներում: Ալեքսանյանին պարգևատրել է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031