
Նորվեգիան դարձյալ գլխավորել է ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսը

ՄԱԿ-ը ներկայացրել է մարդկային պոտենցյալի զարգացման հերթական ամենամյա զեկույցը՝ «Մարդկային զարգացման ինդեքսը»:
Այս տարի 188 երկրից բաղկացած երկրների ցանկը, ինչպես անցած տարի, այս տարի ևս, գլխավորել է Նորվեգիան:
Նշենք, որ Նորվեգիան 25 տարում արդեն 12-րդ անգամ է գլխավորում կյանքի համար լավագույն վայրերը որոշող ցուցակը:
Նորվեգիային հաջորդում են Ավստրալիան, Շվեյցարիան, Դանիան: ԱՄՆ-ը հանգրվանել է 8-րդ հորիզոնականում: Ռուսաստանը հայտնվել է ցուցակի 50-րդ տեղում, Ուկրաինան՝ 81-ում, Թուրքիան՝ 72-րդ տեղում:
Համաշխարհային վարկանիշը եզրափակում են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան, Չադը, Բուրունդին: Վերջին տեղում հայտնվել է Նիգերը:
ՄԱԿ-ի վարկանիշը կազմվում է երկրների բնակիչների կյանքի տևողության, կրթության, եկամուտների ու հանցավորության մակարդակը հաշվի առնելով: