Բաժիններ՝

Իսրայելն ու Թուրքիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները. ԶԼՄ-ներ

Իսրայելն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առումով, որոնք խզվել էին իսրայելական ուժայինների կողմից Գազայի հատվածի համար նախատեսված ապրանքներով լի թուրքական «Ազատության նավատորմիղը» գրավելուց հետո: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյայի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ կողմերը համաձանության են եկել գաղտնի բանակցությունների արդյունքում, որը կայացել է Շվեյցարիայում:
Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ կողմերը դեռ վերջնական համաձայնության չեն եկել:

Նախնական համաձայնագրի պայմաններով՝ Իսրայելը կստեղծի հիմնադրամ՝ փոխհատուցումներ վճարելու Գազայի ափերի մոտ կոնֆլիկտի զոհերի ընտանիքների համար:

Թուրքական իշխանությունների խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում առաջընթացը գրանցվել է Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ֆոնին ու վառելիքի հավելյալ աղբյուրների որոնման ճանապարհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս