Մայրը սպառնում է ինքնահրկիզվել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ից հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատները երեկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք ցանկանամ էին հանդիպել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, սակայն վերջինս կառավարության հետնամուտքով դարս եկավ շենքից։

Դատապարտյալների հարազատները մոտեցան Կառավարությունից դուրս եկող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին հւ իրենց խնդիրը ներկայացրին։ Հրայր Թովմասյանը նրանց ասաց, որ ինյյն ի պաշտոնե չի զբաղվում դատապարտյալների խնդրով։

«Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, ես ձեզ հասկանամ եմ, ձեր հոզեվիճակը հասկանում եմ, բայց ես խնդրում եմ նաեւ մյուս կողմում գտնվող մարդկանց հոգեվիճակն էլ հասկանալ… Մյուս կողմում են տուժածները»,– ասաց Հրայր Թովմասյանն ու կարճ զրույցից հետո հեռացավ։

Ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիպանի մայրը Մարինե Բադալյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկու անգամ է, արդարադատության նախարարը չի ցանկանում հանդիպել ցմահ ազատազրկվածների հարազատներին. «Երկրորդ անգամ է, նա մեզ, այսպես ասած, շրջանցում է, փախչում է»,– նկատեց նա։

«Բոլորիս պահանջը նույնն Է ռեժիմի փոփոխության լինի, գործերի վերանայում լինի։ Կոնկրետ հիմա, այս պահին գոնե գնան, տեսնեն մեր երեխաները ոնց են։ Կոնկրետ այս պահին մեզ շատը դա է հետաքրքրում, որովհետեւ հացադուլն իրենց առողջությանը վնաս է»,– ասաց Մարինե Բադալյանը։ Վերջինս նշեց, որ դատապարտյալների հարազատները չեն ցանկանամ դատապարտյալների տեսակցությունն ավելացնեն, այլ ուզում են հույս ունենալ, որ իրենց հարազատները մի օր ազատության մեջ կլինհն։ «Ես իրենով եմ ապրում, եթե իմ երեխան դուրս չգա, իմ ապրելու իմաստը ո՞րն է։ Մեր ապրելու իմաստը ո՞րն է, եթե իմ 20 տարեկան երեխան ցմահ ազատազրկված է։ Նստած է այնպիսի մարդկանց հետ, ովքեր 4-5 մարդ են սպանել»,– նշեց նա։

«Մենք հանգիստ չենք նստելու։ Ավելի կոնկրետ քայլերի ենք դիմելու։ Համբերատար, համեստաբար, հարգելով մեր ղեկավարությանը, գթասրտությանը, մտածում ենք, որ երևի ցմահներին էլ ուշադրություն կդարձնեն, եթե ոչ ցանկացած քայլի ծնողն ի վիճակի է դիմել։ Կոնկրետ մեկը ես՝ ցանկացած քայլի կդիմեմ։ Ամեն ինչ կանեմ։ Ես ինձ կայրեմ»,– ասաց մեկ այլ դատապարտյալի ծնող՝ Ալլա Մարտիրոսյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս