Բաժիններ՝

Մայոր Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է. ՊՆ

ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը իր որդուն՝ նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինծառայությունից առաջին անգամ 3 տարով տարկետում տալու նպատակով 2012թ-ին իրենից պահանջել և առձեռն ստացել է 6,500 (վեց հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլար: Միաժամանակ Սամվել Սիմոնյանը հայտնել է նաև, որ 2015թ.-ի առաջին զորակոչից իր որդուն հերթական տարկետում տալու համար իրենից կրկին պահանջել և առձեռն ստացել է 4,500 (չորս հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է: Oպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս