Թաղապետի տեղակալը դուրս է շպրտել կնոջը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոնյա Խանչարյանը բոլոր ընտրություններին մասնակցել է էրեբունի թաղամասում։ Վերջին քվեարկությանը չի մասնակցել։ «Ինչի՞ս են պետք, որ քվեարկեմ, ինձ դուրս են արել, ի՞նչ քվեարկեմ»,– ասում է վիրավորված կինը։ 1979 թվականից նա անտուն է։ Ապրել է վարձով կամ ծանոթների տանը։ Ընկերուհին իրեն էր տրամադրել էրեբունի թաղամասում իր փոքրիկ տնակը, որտեղ նա ապրել է ընդամենը 19 օր։ Տնակը վառվել է, այրվել են գույքը, շորերը, անգամ սպասքն է մոխրացել։ Սոնյա Խանչարյանը դիմել է էրեբունու թաղապետարան՝ խնդրելով, որ օգնեն։ Նրան առաջարկել են ներկայացնել այրված գույքի ցանկը։ էրեբունու թաղապետի տեղակալ Ալեքսան Խաչատրյանը, որը նաեւ թաղի ՀՀԿ ստորաբաժանման ղեկավարն է, ցանկին ծանոթանալով, հարցրել է կնոջը. «էս ի՞նչ հարուստի ցուցակ ես գրել։ Կարող ա քեզ համար դուբլյոնկա առնենք կամ տելեվիզոր»։ Խաչատրյանը 30 հազար դրամ է առաջարկել Սոնյային։ «էս 30 հազարով ո՞նց գույքս վերականգնեմ»,– տարակուսած հարցրել է Սոնյան։

Լսելով սա, Խաչատրյանը դուրս է հրավիրել կնոջը աշխատասենյակից։ «Նա ձեւ արեց, թե ինքն էլ է դուրս գալիս սենյակից, ու ինձ վռնդեց։ Ես էլ ասեցի՝ ո՞ւր ես գնում, բա որ աթոռդ մեկը գրավի՞»։ Սոնյա Խանչարյանը պետական այլ կառույցների էլ է դիմել՝ նախագահականից մինչեւ Ազգային ժողով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս