Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք և «հեղափոխություններ» չենք սիրում որևէ ասպարեզում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերը քաղաքական առումով ակտիվ ամիս չէ՝ այս ամսվա առաջին օրերից սկսվում է նախ տարեվերջյան ամփոփումևերի-հաշվետվությունների, ապա «խոզի բդի» մրցավազքի շրջանը։ Եվ ամեն տարի մենք հույս ենք փայփայում, որ հաջորդ տարեվերջն ավելի ուրախ ու հաղթական կլինի մեր ազգի համար, իսկ «խոզի բդի» մրցավազքը կփոխարինվի իրական ամանորյա ուրախ տրամադրությամբ և տոնական օրիգինալ միջոցառումներով։

Եվ ինչպես է պատահում, որ ամեն տարի հսկայական ծախսեր անող և այդ ծախսերի պատճառով պարտքերի տակ ընկնող մեր ժողովուրդը չի կարողանում ազատագրվել այս տարեվերջյան կերուխումների գերությունից։ Չէ՞ որ դեկտեմբերին գնված մթերքի մի հսկա բաժին հունվարին նետվում է աղբանոց՝ ջուրը նետելով արյուն-քրտինքով վաստակած դրամները։ Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք և «հեղափոխություններ» չենք սիրում և չենք հանդուրժում ոչ մտքի, ոչ կենցաղի, ոչ սովորույթների, ոչ էլ քաղաքական համակարգի ասպարեզում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031