Կարելի՞ է արդյոք գերեզմանոցից խունկը նորից տուն տանել
– Գերեզմանատուն այցելելուց հետո երբեմն ավելանում են խունկը կամ փայտը: Կարելի՞ է դրանք նորից տուն տանել, թե՞ ոչ:
– Ննջեցյալների գերեզմանատունն այն վայրն է, ուր ամփոփված են նրանց մարմինները, իսկ հոգիները գտնվում են երկնային օթևաններում: Պարբերաբար այցելում ենք նրանց շիրիմներին, խունկ վառում և աղոթում նրանց հոգիների հանգստության համար: Սա է կարևորը: Իսկ մնացած հարցերը լոկ կազմակերպչական են. կարելի է այնտեղ մի փոքրիկ պահարան ունենալ և խունկը, փայտը այնտեղ թողնել, որպեսզի ամեն անգամ դրանք տանելու հարց չառաջանա: Իսկ հակառակ դեպքում կարելի է ետ բերել, դրանից ոչ մի վատ չի լինի: Լավ կլինի սնոտիապաշտությամբ չտառապել, այլ ապրել առողջ քրիստոնեական կյանքով:
Աղոթաբար` Անդրանիկ սարկավագ Մարկոսյան
qahana.am