«Սուրիկ ջան, մի քիչ զբաղեցրու էդ Րաֆֆուն ու Զարուհուն». Գալուստ Սահակյանը՝ Սուրիկ Խաչատրյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերով ԱԺ ամբիոնը «պաշարման» մեջ պահած Զարուհի Փոստանջյանը Սյունիք կատարելիք այցից առաջ ԱԺ ամբիոնից ասել էր. «Պարոն Լիսկա, պատրաստվիր, գալու ենք քեզ դուրս հանենք»։ Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ում Գալուստ Սահակյանին դեմ-դիմաց դուրս է եկել Սյունիքի մարզպետը. «Իյա, Սուրիկ, Էս վախեցել, փախել, եկել ես Երևան, որ ի՞նչ անես՝ փրկվե՞ս Զառայից, բա գիտես մեր ջանը քար ա՞»։

Խաչատրյանն ասել է, որ գործով է եկել մայր կուսակցություն, որ գիշերն էլի գնալու է։ «Հա, գնա, անպայման գնա, Սուրիկ ջան, մի քիչ զբաղեցրու էդ Րաֆֆուն ու Զարուհուն, մինչև էս անտեր արտահերթը պրծնի, թե չէ մեր օրն օր չի»,- Լիսկայի «դոշին դարդերն է լացել» Գալուստ Գրիգորիչը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031