
«Հիմա ես գոհ եմ, որովհետև վերջնամասն այսպիսի խաղի համար հիասքանչ էր». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղի (2:2) մասին կարծիքով:
«Հիմա ես գոհ եմ, որովհետև դա հիասքանչ վերջնամաս էր այսպիսի խաղի համար: 1 միավորը դա ամենաքիչն էր, ինչին մենք այսօր արժանի էինք:
2 ստանդարտները թանկ նստեցին մեզ վրա, մենք գիտեինք, որն նրանք լավ են խաղում այդպիսի իրավիճակներում, և ամեն ինչ անում էինք, բայց շատ դժվար էր:
Մենք պահեր էինք ստեղծում, խփեցինք իդեալական գոլ, իսկ հետո բաց թողեցինք երկուսը: Բայց ես կարող եմ դրանով ապրել:
Դա կարող է շատ կարևոր պահ լինել մեզ համար այս մրցաշրջանում. մենք կարողացանք խաղը վերադարձնել ամբողջ թիմով: Օլսոնի գոլը խաղից դուրս վիճակի՞ց էր: Ես չեմ տեսել բարձրացրած դրոշակը, բայց ընդմիջմանը ես կարողացա հասկանալ, որ խաղից դուրս էր: Ես չգիտեմ, թե ինչպես լայսմանը և գլխավոր մրցավարը եկան այդ որոշմանը, բայց այն ճիշտ էր»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը